Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մեզ պետք է ու­նե­նալ հո­գե­պես և բա­րո­յա­պես ա­ռողջ սե­րունդ»

«Մեզ պետք է ու­նե­նալ հո­գե­պես և բա­րո­յա­պես ա­ռողջ սե­րունդ»
04.09.2020 | 01:40

Կր­թու­թյան ո­լոր­տում ի­րա­կա­նաց­վող փո­փո­խու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են մնալ թիվ մեկ քն­նարկ­ման թե­ման։ Զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րում, սոց­ցան­ցե­րում չեն դա­դա­րում հան­րա­յին քն­նար­կում­նե­րը։ Ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը, մտա­վո­րա­կան­նե­րը կողմ-դեմ գնա­հա­տա­կան­ներ են հն­չեց­նում։ Բո­ղո­քի ակ­ցիա­ներն ու­ղեկց­վում են կր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի վե­րա­նայ­ման, ընդ­հուպ ԿԳՄՍ նա­խա­րա­րի հե­ռաց­ման պա­հան­ջով։


«Երևա­նի այ­լընտ­րան­քա­յին քա­ղա­քա­պե­տա­րան» նա­խա­ձեռ­նող թի­մի հա­մա­ղե­կա­վար ՍՈ­ՆԱ Ա­ՂԵ­ԿՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ ի­րենց թի­մը կոն­սո­լի­դա­ցիա­յի շր­ջա­նակ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցում է «Կամք» հա­սա­րա­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյան հետ, և հա­մա­միտ է վեր­ջին­նե­րիս հն­չեց­րած՝ նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին։ «Խն­դի­րը ոչ թե անձն է, այլ նա­խա­րա­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ դրո­ցա­կան­նե­րի շր­ջա­նում այ­լա­սեր­վա­ծու­թյան ներդ­րում ու քա­րոզ, հայ­կա­կա­նու­թյան, հայ­րե­նա­սի­րու­թյան, ռազ­մա­կան ո­գու և կրո­նի հան­դեպ ակ­նա­ծան­քի վե­րա­ցում։ Այ­սօր­վա մեր ա­շա­կեր­տը վաղ­վա մեր պե­տու­թյան զին­վորն է, սահ­մա­նա­պա­հը, նա­խա­րա­րը, վար­չա­պե­տը, բան­վո­րը, ման­կա­վարժն ու բժիշ­կը։ Ինչ­պի­սի՞ պե­տու­թյուն ենք ու­զում ու­նե­նալ վա­ղը, երբ այ­սօր դպ­րո­ցում ե­րե­խա­նե­րի հա­մար կարևո­րում ենք սե­ռա­կա­նու­թյու­նը։ Կար­ծես բո­լո­րի գերն­պա­տակն է ե­րե­խա­նե­րին օր ա­ռաջ սե­ռա­կա­նու­թյան նր­բու­թյուն­ներ բա­ցատ­րե­լը»։ Սո­նա Ա­ղե­կյա­նը նշեց նաև, որ երբ ծա­նո­թա­ցել է սե­ռա­կա­նու­թյան մա­սին չա­փո­րո­շիչ­նե­րին, հաս­կա­ցել է, որ այն­տեղ ա­վե­լի շատ խոս­վում է հա­կա­բեղ­նա­վո­րիչ­նե­րի, քան հղիու­թյան մա­սին։ Չա­փո­րո­շիչ­նե­րը դր­վում են չոր­րորդ դա­սա­րա­նից։ Նրա բնո­րոշ­մամբ՝ ե­րե­խա­յից գո­ղա­նում են նրա ման­կու­թյու­նը, մղում այ­լա­սեր­ման։ Բո­ղո­քի ձայն բարձ­րաց­նող նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի, կու­սակ­ցու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը, ան­դամ­նե­րը նաև ծնող­ներ են, տար­բեր բնա­գա­վառ­նե­րի կա­յա­ցած մաս­նա­գետ­ներ և ու­նակ են հաս­կա­նա­լու սա։


«Այս պա­հին վտանգ­ված է կր­թու­թյու­նը, ին­չը նշա­նա­կում է, որ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից մեր պե­տու­թյու­նը վտանգ­ված է։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին պետք է փո­խա­րի­նի այն մար­դը, ո­րը հան­րա­յին քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում կներ­կա­յաց­նի ՀՀ-ում կր­թու­թյան իր տես­լա­կա­նը` ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ու ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան հեն­քով։ Մեզ պետք է ու­նե­նալ հո­գե­պես և բա­րո­յա­պես ա­ռողջ սե­րունդ»,- հա­վե­լեց մեր զրու­ցա­կի­ցը, տե­ղե­կաց­նե­լով, որ «Երևա­նի այ­լընտ­րան­քա­յին քա­ղա­քա­պե­տա­րան» նա­խա­ձեռ­նող խում­բը ե­կող շա­բաթ կազ­մա­կեր­պում է հան­դի­պում, ո­րին մաս­նակ­ցե­լու են ման­կա­վարժ­ներ, գիտ­նա­կան­ներ։ ՈՒ­ղիղ ե­թե­րով հրա­վի­րա­տոմս են հանձ­նե­լու Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վին՝ ակն­կա­լե­լով իմ­քայ­լա­կան խմ­բակ­ցու­թյու­նից առն­վազն եր­կու ներ­կա­յա­ցուց­չի ներ­կա­յու­թյուն, նաև պա­հան­ջե­լու են ԿԳՄՍ նա­խա­րա­րի ներ­կա­յու­թյու­նը։ «Հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցե­լու են մաս­նա­գետ­ներ, ո­րոնք վաս­տակ ու­նեն, կր­թել են բա­զում հա­յոր­դի­նե­րի ու վաս­տա­կել ՀՀ-ում այս­քան կարևոր պա­հի չորս գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րին հար­ցեր հղե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը»,- ըն­դգ­ծեց Սո­նա Ա­ղե­կյա­նը։
Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հայ­տա­րա­րել էր, որ բո­ղո­քող խում­բը հան­րակր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի բո­վան­դա­կա­յին մա­սից կա՛մ գա­ղա­փար չու­նի, կա՛մ էլ կեղ­ծում է. նրանք ստում են, երբ ա­սում են, որ «Նախ­նա­կան զին­վո­րա­կան պատ­րաստ­վա­ծու­թյուն» ա­ռար­կան դուրս է գա­լիս, սեպ­տեմ­բե­րից «Սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյուն» ա­ռար­կա է մտ­նում ծրագ­րե­րում, կամ էլ «Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի» փո­խա­րեն «Ա­նա­տո­լիա» է գր­ված...


Սո­նա Ա­ղե­կյա­նի խոս­քով՝ նա­խա­րարն ա­ռանց բա­վա­րար հիմ­քեր ներ­կա­յաց­նե­լու է ա­րել այդ հայ­տա­րա­րու­թյու­նը. «Քա­նի որ կր­թու­թյան հա­մընդ­հա­նուր ո­րո­շա­կի չա­փո­րո­շիչ­ներ չեն կա­րո­ղա­ցել ներդ­նել, ներ­մու­ծել են դրանք տար­բեր ա­ռար­կա­նե­րի ծրագ­րե­րում։ Ես ի­րա­վունք ու­նեմ չհա­վա­տա­լու, որ­պես ծնող ու քա­ղա­քա­ցի պա­հան­ջե­լու հիմ­քե­րը, ա­պա­ցույց­նե­րը։ Ե­թե կր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րը, հա­մընդ­հա­նուր քն­նարկ­ման դնե­լով, փաս­տի, որ սուտ են վե­րոն­շյալ փո­փո­խու­թյուն­նե­րը, մենք նե­րո­ղու­թուն կխնդ­րենք։ Ե­թե լի­նեն հա­յե­ցի, հայ­կա­կա­նու­թյու­նը նե­րա­ռող չա­փո­րո­շի­չներ, կա­սենք, որ միան­շա­նակ կողմ ենք»։ Մեր զրու­ցա­կի­ցը որ­պես օ­րի­նակ նշեց, որ դպ­րոց­նե­րից մե­կից տե­ղե­կա­ցել է, որ նրանց մոտ իս­պառ վե­րաց­րել են «Զին­վո­րա­կան պատ­րաստ­վա­ծու­թյուն» ա­ռար­կան։


Հե­տաք­րք­վե­ցինք՝ ին­չի՞ է հան­գե­լու պայ­քա­րը, ե­թե նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը ան­կա­տար մնա։ «Ե­թե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը չի հե­ռա­նա­լու, ու­րեմն հե­ռա­նա­լու է թի­մը, որ բե­րել է նրան, ո­րով­հետև քա­ղա­քա­կան դի­մա­գի­ծը պայ­մա­նա­վոր­ված է ոչ թե մեկ ան­ձով, այլ քա­ղա­քա­կան թի­մով, ո­րը ներ­կա­յաց­նում է այ­սօր­վա նա­խա­րա­րը»,- ե­ղավ պա­տաս­խա­նը։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 7627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ